2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Գյումրիի բազայի մասին ռուսաստանցի հրամանատարի բառերը խեղաթյուրվել են. Շոյգու

Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում իրենց հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունն այն մասին, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, բազան կարող է միջամտել հակամարտությանը:

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գնդապետ Զաքիր Հասանովն իր ռուսաստանցի գործընկերոջ՝ բանակի հրամանատար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ռուզինսկու հայտարարությանը:

Սերգեյ Շոյգուն, իր հերթին, հայտարարել է, որ Անդրեյ Ռուզինսկու խոսքերը խեղաթյուրվել են. «Ամենայն հավանականությամբ, դա լրագրողի սխալն էր»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Հիշեցնենք, որ հրամանատար Անդրեյ Ռուզինսկին «Красная звезда»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Ադրբեջանի ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշման դեպքում ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտությունում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն»: