2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ոչ կոալիցիոն ուժերը վարչապետին անվստահություն հայտնելու հարցը ԱԺ կմտցնեն ապրիլի վերջին

Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը մտադիր են վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը արտահերթ կարգով մտցնել Ազգային ժողովի ապրիլի 28-ի նիստի օրակարգ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ թերթի ձեռքի տակ է հայտնվել ոչ կոալիցիոն ուժերի ժամանակացույցը։

Թերթը գրում է, որ 4 ուժերը պատրաստվում են մարտի 20-ին վարչապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալ, իսկ ապրիլի 28-ին, երբ հարցը կբարձրացվի ԱԺ-ում, ցույց անցկացնել Ազգային ժողովի շենքի դիմաց։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում