2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սարգսյանն ու Ալիևը զրուցել են Հաագայում

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը զրուցել են Հաագայում անցկացվող միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովի ընթացքում։ Այս մասին Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Նրանք իսկապե՞ս հավատարիմ են ԼՂ-ում խաղաղության հաստատման համար ուղիներ փնտրելուն», - այսպիսի նախադասությամբ է իր կարճ հաղորդագրությունն ավարտել Ուորլիքը։

Զրույցի բովանդակության մասին մանրամասներ ամերիկացի համանախագահը չի հայտնում։