2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Առաջին եռամսյակում հարկային եկամուտները կարող են թերակատարվել մոտ 15 տոկոսով․ «ՀԺ»

ՀՀ ֆինանսների նախարարությունը կանխատեսել է, որ այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները կարող են թերակատարվել մինչև 15 տոկոսով։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Թերթը նշում է, որ դա ռեկորդային ցուցանիշ կլինի։

«Սա պայմանավորված է տարվա առաջին ամսվա ընթացքում արձանագրված մի քանի ցուցանիշներով։ Պաշտոնապես դեռ չի հրապարակվել, բայց հունվարին կտրուկ նվազել են ՌԴ֊ից ստացվող մասնավոր տրանսֆերտները, մանրածախ առևտրի ծավալը և այլն։ Բայց բյուջեի հարկային եկամուտների նվազման պատճառներից մեկը լինելու է հանքարդյունաբերական ձեռնարկությունների հարկերի կտրուկ նվազումը։ Բանն այն է, որ դրանցից մի քանիսը անցած տարի գերավճարներ են կատարել և այս տարվա սկզբին չեն վճարելու։ Ընդ որում, նույնիսկ այդ գերավճարների պայմաններում հարկային եկամուտները 2015-ին թերակատարվեցին 80 մլրդ դրամով», - տեղեկացնում է «ՀԺ»-ն։