2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Չինովնիկ-օդերևութաբանին ուրախացնում է Ստամբուլի ջրհեղեղը

«Ժամեր առաջ Ստամբուլում ուժեղ ջրհեղեղ է տեղի ունեցել։ ՀԳ․ տարոսը Բաքվին», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ տեղադրելով ջրի մեջ հայտնված մարդկանց լուսանկարներ։

Նրա հրապարակումը 1 ժամվա ընթացքում հավանել է 1700-ից ավել օգտատեր։

Մեկնաբանություններից մի քանիսը․

֊ Տեսագրություն դրեք նայենք, հովանանք…

- Մի քիչ շատ նկարներ դիր էլի…

֊ Օխա՜՜՜յ, բարաքյաթով լինի

֊ Մնաց՝ կոտորվեն, ուրախանանք …

֊ Գագ Սկազալ Գագ Սդելալ:)))

֊ Սուրենյան ջան, դորոգոյ, Ստամբուլի ջրհեղեղները երբեք «ուժեղ» չեն լինում ... ինկատի ունեմ միշտ էլ քիչ են լինելու ...

Նշենք, որ այսօր առավոտվանից ուժեղ անձրևի պատճառով Ստամբուլում ջրհեղեղ է սկսել, որի հետևանքով կաթվածահար է եղել քաղաքի մի հատվածի երթևեկությունը, ջրի տակ են անցել մետրոյի մի քանի կայարաններ։ Օդերևութաբանները նշում են, որ նման եղնակային ֆոնը կպահպանվի առաջիկա օրերի և հնարավոր է ավելի ուժեղանա։