Փաշինյանը կոչ է արել ապրիլի 17-ին մասնակցել «Փակիր փողոցը» ակցիային (թարմացվող)
19։50 Փաշինյանը թվել է դեպի Ազգային ժողով տանող ճանապարհները և խնդրել է ապրիլի 17֊ին ամեն կերպ արգելափակել դրանք։Փողոցից․ «Սինոփսիս Արմենիա» ընկերության 3 աշխատակից 2 օրով չվճարվող արձակուրդ են վերցրել՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող ցույցերին։ Այս մասին մեզ ասել է ընկերության աշխատակիցներից Տիգրան Սարգսյանը, որն մասնակցում էր Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքին։
«Փորձեցի այսօր հասնել գործի, կարևոր գործ ունեի։ Մի կերպ հասա մեծ ուշացումով, հետո բավական ոգևորված էի, զգացի, որ ի վիճակի չեմ աշխատել, խոսեցի իմ անմիջական ղեկավարի հետ, դրական վերաբերվեց։ Խոսեցի մեր HR֊ի (մարդկային ռեսուրսների բաժին-խմբ․) հետ, ասացի, որ այսօր չեմ կարող աշխատել և ուզում եմ մասնակցել ցույցի։ Նա էլ առաջարկեց, որ արձակուրդ վերցնեմ», - Սարգսյանը նշել է, որ ինքը համոզված է, որ շատ մարդիկ են այդպիսի քայլի դիմել։
Նա կոչ է արել բոլոր գյուղերի և քաղաքների բնակիչների գալ Երևան ու ամեն կերպ փակել հնարավորինս շատ փողոցներ։ Նա նաև առաջարկել է նրանց, ովքեր կցանկանան, փողոցների շրջափակման գործընթացը սկսեն գիշերը։
19:45 Հանրահավաքը մեկնարկել է։ Նիկոլ Փաշինյան․ «Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս եկան և ասեցին, որ իրենք զզվում են Սերժ Սարգսյանից, որ չեն կարող թույլ տալ Հայաստանի ադրեբեջանացումը, որ սա Հայաստանի Հանրպետություն է և վե՛րջ։Հանրապետական մեծամասնությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանին կարգել Հայաստանի Հանրապետության վարչապետ, և վաղը 12։00-ին ԱԺ նիստ է նախատեսվում։ Ի՞նչ ենք մենք անելու։ Ի՞նչ է առաջարկվում անել։ Մենք վաղը «Փակիր փողոցը» ակցիան պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբով և բլոկադայի ենթարկենք Ազգային Ժողովի բոլոր մուտքերը»։
17:35 Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա վիրակապված ձեռքերով։ Այնտեղ են եկել նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը, որոնք մինչ այս պահը չէին ցանկանում միանալ Փաշինյանի փողոցային պայքարին։ Փաշինյանը հայտարարել է, որ 19։00-ին հանրահավաք է հրավիրում՝ անելիքները քննարկելու համար։ Այն կկայանա Բաղրամյան պողոտայի սկզբնամասում։
Ոստիկանության գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ․
