2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#ԲՀԿ

ուղղված․ Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Իմ քայլը փող կստանան պետբյուջեից

ուղղված․ Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Իմ քայլը փող կստանան պետբյուջեից

13։07 - Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները պետբյուջեից ֆինանսական աջակցություն կստանան. որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին։ Ըստ այդմ, այս տարվա պետբյուջեից «Իմ քայլը» կստանա 78 միլիոն դրամ, «Բարգավաճ Հայաստանը»` 9.1 միլիոն, «Լուսավոր Հայաստանը»` 7 միլիոն, ՀՀԿ-ն` 5.2 միլիոն, իսկ Դաշնակցությունը` 4.3 միլիոն դրամ։ Կառավարությունը նման որոշում կայացրեց` հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջը։ Որոշումը հիմնվում է «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջների վրա։ 18։33 - Ուղղում․ տեքստի նախնական տարբերակում նշված էր, որ որոշումը հիմնվում է «Կուսակցությունների մասին» նոր օրենքի պահանջների վրա։ Մինչդեռ օրենքի փոփոխությունները, որոնք վերաբերում են կուսակցությունների ֆինանսավորման չափին և կարգին, ուժի մեջ կմտնեն միայն մյուս տարվանից։ Ուստի՝ կառավարության այս որոշումը հիմնվում է ոչ թե նոր փոփոխությունների, այլ հին (գործող) օրենքի պահանջների վրա։ Կարելի է տեսնել, օրինակ, մեկ տարի առաջ՝ 2020 թվականի փետրվարի 13-ին Կառավարության կողմից ընդունված նույնաբովանդակ որոշումը։

Ռեպորտաժ՝ Հայաստանի նախկին ղեկավարների կազմակերպած երթից

Ռեպորտաժ՝ Հայաստանի նախկին ղեկավարների կազմակերպած երթից

Երևանում կրկին ցույց էր․ ինչպեսև նախորդ օրերին՝ ցուցի կազմակերպիչները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  Հանրահայտ քաղաքական ուժերի (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և այլն) քայլերթը տևեց մոտ 3 ժամ։ Ընթացքում ելույթ ունեցան ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, հանրապետական նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և այլք։  Առաջին շարքում էին նաև ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, հանրապետականների օրոք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արսեն Բաբայանը, հանրապետական նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը և այլն, և այլն։ Այնտեղ էր նաև նրանց միասնական վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։ Երթը մեկնարկեց Արաբկիրից, Կոմիտասով շարժվեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի: Վանկարկումներ․ «Նիկոլ՝ դավաճան», «Նիկոլ՝ սարսափելի դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Թո՛ւրք», «Թուրքի վաստակ»։ Նաիրա Զոհրաբյան․ — Ինչքան Նիկոլը համառի, այնքան իր համար, իր քաղաքական թիմի համար հումանիտար միջանցքի հնարավորությունը նեղանալու է։ Ցուցարար․ — Պետք է դասադուլ, գործադուլ անենք։ Ցուցարար․ — Ես ասում եմ՝ հը՞ն, էսքանից հետո համոզվեցի՞ր, որ դավաճան ա։ Ասում ա՝ չէ։ Ասում եմ՝ դե սիկտիր։ ԲՀԿ-ական Արմեն Աբովյան․ — Հայաստանում պայքար է՝ ստամոքսի ու ոգու։ Հայի ոգին հաղթելու է։ Ցուցարար․ — Երկիր չկա, որ կոռուպցիա չլինի, ժողովուրդը չի հասկանում։ Վանկարկում․ «Ոջլոտ փռչոտ Նիկոլ», «Եթե հայ եք՝ միացեք, եթե Նիկոլ չեք»։ Իշխան Սաղաթելյան․ — Փաշինյանը թաքնվում է ժողովրդի հետևում։ Նա դրա իրավունքը չունի։ Անցորդ պատանի․ — Ռուսաստանն ա մեղավոր, Նիկոլը մեղավոր չի, մարդասպան չի։ Ցուցարարներ․ - Զոմբիներ, դուրս եկեք։ Ցույցին մասնակցող երեխա․ - Նիկոլ՝ դավաճա՛ն։ Կողքի տատիկը․ - Մեռնե՜մ քեզ։ Ցուցարար․ - Նիկոլի համար հազիվ 20 տոկոսն է քվեարկելու՝ դեբիլները։ Անցորդ․ — Ծախված ազգ ա։ Որոշ մեքենաները ձայնային ազդանշան են արձակում՝ ի աջակցություն։ Ցուցարար․ - Ինչքան գոմիկ կար՝ նստեց աթոռին։