Home / Համայնքներ / Ռեպորտաժ՝ Հայաստանի նախկին ղեկավարների կազմակերպած երթից

Ռեպորտաժ՝ Հայաստանի նախկին ղեկավարների կազմակերպած երթից

Երևանում կրկին ցույց էր․ ինչպեսև նախորդ օրերին՝ ցուցի կազմակերպիչները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 

Untitled

Հանրահայտ քաղաքական ուժերի (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և այլն) քայլերթը տևեց մոտ 3 ժամ։ Ընթացքում ելույթ ունեցան ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, հանրապետական նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և այլք։ 

Untitled

Առաջին շարքում էին նաև ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, հանրապետականների օրոք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արսեն Բաբայանը, հանրապետական նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը և այլն, և այլն։ Այնտեղ էր նաև նրանց միասնական վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։

Untitled

Երթը մեկնարկեց Արաբկիրից, Կոմիտասով շարժվեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի:

Untitled

Վանկարկումներ․ «Նիկոլ՝ դավաճան», «Նիկոլ՝ սարսափելի դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Թո՛ւրք», «Թուրքի վաստակ»։

Untitled

Նաիրա Զոհրաբյան․ — Ինչքան Նիկոլը համառի, այնքան իր համար, իր քաղաքական թիմի համար հումանիտար միջանցքի հնարավորությունը նեղանալու է։

Untitled

Ցուցարար․ — Պետք է դասադուլ, գործադուլ անենք։

Untitled

Ցուցարար․ — Ես ասում եմ՝ հը՞ն, էսքանից հետո համոզվեցի՞ր, որ դավաճան ա։ Ասում ա՝ չէ։ Ասում եմ՝ դե սիկտիր։

Untitled

ԲՀԿ-ական Արմեն Աբովյան․ — Հայաստանում պայքար է՝ ստամոքսի ու ոգու։ Հայի ոգին հաղթելու է։

Untitled

Ցուցարար․ — Երկիր չկա, որ կոռուպցիա չլինի, ժողովուրդը չի հասկանում։

Untitled

Վանկարկում․ «Ոջլոտ փռչոտ Նիկոլ», «Եթե հայ եք՝ միացեք, եթե Նիկոլ չեք»։

Untitled

Իշխան Սաղաթելյան․ — Փաշինյանը թաքնվում է ժողովրդի հետևում։ Նա դրա իրավունքը չունի։

Untitled

Անցորդ պատանի․ — Ռուսաստանն ա մեղավոր, Նիկոլը մեղավոր չի, մարդասպան չի։

Untitled

Ցուցարարներ․ – Զոմբիներ, դուրս եկեք։

Untitled

Ցույցին մասնակցող երեխա․ – Նիկոլ՝ դավաճա՛ն։
Կողքի տատիկը․ – Մեռնե՜մ քեզ։

Untitled

Ցուցարար․ – Նիկոլի համար հազիվ 20 տոկոսն է քվեարկելու՝ դեբիլները։

Untitled

Անցորդ․ — Ծախված ազգ ա։

Untitled

Որոշ մեքենաները ձայնային ազդանշան են արձակում՝ ի աջակցություն։

Untitled

Ցուցարար․ – Ինչքան գոմիկ կար՝ նստեց աթոռին։