Home / Առողջապահություն / Վթարային ջրանջատումներ Գորիսում, Գեղարքունիքում, Կոտայքում, Երևանի Քանաքեռ-Զեյթունում

Վթարային ջրանջատումներ Գորիսում, Գեղարքունիքում, Կոտայքում, Երևանի Քանաքեռ-Զեյթունում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 14-ին ժամը 22.00-ից մինչև դեկտեմբերի 15-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Վանքի Տափ թաղամասի 1, 2, 5, 7, 10, 11, 15 շենքերի, Ավանգարդ 5 թաղամասի 1-16 շենքերի, Սևյան թաղամասի 1, 3 շենքերի, Սարյան 1, 2 նրբանցքների, Խանզադյան, Արզումանյան փողոցների, Արցախյան խճուղու ջրամատակարարումը:

Դեկտեմբերի 15-ին ժամը 8.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 8.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան քաղաքի, Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի, Արամուս գյուղի Վան ամառանոցային թաղամասի, Նուռնուս գյուղի ամառանոցային թաղամասի, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցային թաղամասի, Արգել գյուղի 4, 5, 6, 8, 9 փողոցների, 1-ին փողոց 25 շենքի, 11 փողոց 2-րդ շենքի, 20 փողոց 3-րդ շենքի, Արզնի թռչնաֆաբրիկայի, «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի, «Կոտայք» գարեջրի գործարանի ջրամատակարարումը:

Նույն օրը ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Քանաքեռի 14-րդ փողոցի բազմաբնակարան շենքեր իրենց կոտորակներով և մասնավոր տնատիրություններ, Քանաքեռի 15-րդ փողոցի մասնավոր տնատիրություններ, Թբիլիսյան խճուղու 1, 2 շենքեր, Թբիլիսյան նրբանցքի 2-10 զույգ համարներ, Թբիլիսյան նրբանցքի մասնավոր տնատիրություններ, Շամպայն գինիների գործարան, Գազի լիցքավրման կայան, «Էլնոր» կարագի գործարան, Թբիլիսյան խճուղու իրավաբանական բաժանորդներ: