Սննդամթերքի տեսքով ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել է։ Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ՝ դատարանը բավարարել է Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Ավելի վաղ թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու մասին դատախազության միջնորդությունը բավարարել էր նաև ԿԸՀ֊ն։
Հիշեցնենք՝ հունիսի 10-ին ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր գալիք ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը (որը նաև պատգամավորի թեկնածու է) և քարտուղարը: «Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է․ ձերբակալվածը ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է: