Ջաբրայիլի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Երեկ էլ 4 աճյուն էր հայտնաբերվել Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններից։
Ղարաբաղի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ զոհվածների ինքնությունը պարզելու նպատակով Հայաստանում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից հայտնաբերվել է 1568 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։