Home / Բանակ / Ղարաբաղի հյուսիսից ևս մեկ աճյուն է փոխանցվել

Ղարաբաղի հյուսիսից ևս մեկ աճյուն է փոխանցվել

Ղարաբաղի հյուսիսային ուղղությունից՝ Արեգասար կոչվող տեղանքից, այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել՝ նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, հաղորդել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։

Զոհվածի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել կամ փոխանցվել է 1552 աճյուն։