Home / Բանակ / Ջաբրայիլի շրջանում ևս մեկ աճյուն է հայտնաբերվել

Ջաբրայիլի շրջանում ևս մեկ աճյուն է հայտնաբերվել

Ջաբրայիլի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն, հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։

Զոհվածի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր առմամբ 1544 աճյուն։