Հադրութի և Ֆիզուլիի շրջաններում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն:
Աճյուններից մեկը Հադրութի շրջանից (նախնական տվյալներով՝ Ուխտաձոր համայնքի տարածքից) հայկական կողմին են փոխանցել ադրբեջանցիները, մյուսը հայտնաբերվել է Ֆիզուլիում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից առայսօր Ղարաբաղի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանել են 1526 աճյուն։