Home / Հայաստան / Ջաբրայիլում և Ֆիզուլիում ևս 5 աճյուն է հայտնաբերվել

Ջաբրայիլում և Ֆիզուլիում ևս 5 աճյուն է հայտնաբերվել

Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 5 զինծառայողի աճյուն, հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ֊ն։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին է փոխանցվել  ընդհանուր առմամբ 1523 մարմին, որից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներ, կամավորներ կամ պահեստազորայիններ: