Մարտի 6-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ֆիզուլիի և Ջաբրայիլի դիրքային հատվածներից հայտնաբերել է ևս 2 զոհվածի աճյուն, հայտնել է Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։
«Զոհվածների աճյունները հայտնաբերվել են ռազմագործողությունների դիրքային հատվածներից. ըստ ամենայնի՝ մարտական գործողությունների մասնակիցներ են: Աճյունների ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Մարտի 5-ին հարավային ուղղությամբ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել», – նշել է Թադևոսյանը։
Պաշտոնյան հավելել է, որ որոնողական աշխատանքները կվերսկսվեն մարտի 8-ին։
Պատերազմի ավարտից առայսօր հայտնաբերվել է 1490 աճյուն։ Որոնումները շարունակվում են։