Home / Բանակ / Ղարաբաղում ևս 4 մարմին են գտել

Ղարաբաղում ևս 4 մարմին են գտել

Մատաղիսի և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի մարմին։ Այս մասին հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյան։

Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել է 1287 մարմին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց մարմիններ:

«Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքային հատվածում հայտնաբերել և փոխանցել են մեկ զոհվածի աճյուն: Նրա ինքնությունը հայտնի է դարձել գրպանում գտնված վարորդական վկայականով: Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է՝ պահեստազորային»,- նշել է Թադևոսյանը։

Պաշտոնյայի հաղորդմամբ՝ Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը պարզ կլինի առաջիկայում:

Թադևոսյանը հավելել է, որ այսօր 2 ջոկատ որոնումներ է իրականացնելու Հադրութի ուղղությամբ։