Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին հայտնում է Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։
Որոնողական խումբը գյուղի 58-ամյա բնակչուհու աճյունը գտել է տան բակում: Հարազատները ճանաչել են զոհված կնոջ ինքնությունը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Առայսօր հայտնաբերվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց 1230 մարմին։
Հունվարի 13-ին որոնողական աշխատանքներ են իրականացվել նաև Թալիշի, Հադրութի և Մատաղիսի ուղղություններով, որտեղ զոհվածների մարմիններ չեն հայտնաբերվել։
Թադևոսյանը նշել է, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականցվելու։ «Ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ որոշ աշխատանքների պատճառով առայժմ հնարավոր չէ»,- մանրամասնել է պաշտոնյան։