Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու փաթեթին։
Մասնագիտացված դատարանները կազմված կլինեն առնվազն 25 դատավորներից։ Նրանցից 20 դատավոր կքննեն կոռուպցիոն, 5 դատավոր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական գործերը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կազմված կլինի առնվազն տասը դատավորներից։
Ավելի վաղ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ նոր մարմինների ստեղծումը թույլ կտա բարձրացնել կոռուպցիոն գործերի հետաքննության ու բացահայտման էֆեկտիվությունը։