Շաբաթ օրը՝ մարտի 6-ին, մեկանրում է «45-րդ Ասամբլեան»՝ նվիրված, ի թիվս այլի, «Նոյեմբերի 17» ռադիկալ ձախ պարտիզանական խմբավորման անդամ Դիմիտրիս Կուֆոտինասի (Դ․Կ․)1 շուրջ երկու ամիս տևող հացադուլին և Հունաստանում ծավալվող իրադարձություններին։ Գլոբալ ասամբլեան կազմակերպվել է տարբեր երկներում ապրող արվեստագետների, մտավորականների, ակտիվիստների նախաձեռնությամբ։ Տեղի է ունենալու առցանց ձևաչափով։
Ասամբլեայի հայտարարությունը՝ ստորև․
Մարմինն իբրև զենք
Ի աջակցություն և բացարձակ համերաշխություն հացադուլ անող Դ․Կ․-ին
Դ․ Կ․-ի նկատմամբ հավասար վերաբերմունքի և նրան Կորիդալոսի բանտ տեղափոխելու համար մղվող պայքարը համապատասխանում է քրեական ու քրեակատարողական օրեսնգրքերին և լիովին արդարացված է։ Այնուամենայնիվ, համաձայն նրա փաստաբանի հայտարարության, Դ․Կ․-ի խնդրանքը անտեսվել է, չնայած նրա բազաթիվ օրինական ջանքերին։ Կառավարությունը, լուսաբանող մամուլի հետ միասին, պահանջում է, որ Դ․ Կ․-ն դիմի դատական համակարգին և մերժում նրա փաստաբանի միջնորդությունները՝ հանրային կարծիքն ապակողմնորոշելու համար։ Նրա հացադուլի հարցը քննարկելու բոլոր ջանքերի հանդիպում են աննախադեպ բռնության։ Միաժամանակ, բազմաթիվ կազմակերպություններ, կոլեկտիվներ, փաստաբանների միության անդամներ, արվեստի մարդիկ, նախարարներ, անգամ նույն կառավարության որոշ անդամներ կոչ են անում կառավարությանը բավարարել Դ․ Կ․-ի լեգիտիմ դիմումը։
Այս շաբաթ օրը՝ 2020 թվականի փետրվարի 27-ին, մի խումբ իրավաբանների կոչին հետևելով, երթով փողոց դուրս եկավ 4000 մարդ՝ արտահայտելու իրենց համերաշխությունն ու ցասումը։ Կանխատեսելիորեն, մենք կրկին հանդիպեցինք ոստիկանության շարունական հարձակումներին։ Թեև գալիք օրերը Դ․Կ-ի կյանքի համար էապես կարևոր են, և չնայած տարածված բազմաթիվ տեքստերին, կազմակերպված բողոքի ցույցերին, հավաքված ստորագրություններին, անձնական և կոլեկտիվ տարբեր հայտարարություններին, գնալով ավելի հստակ է դառնում, որ կառավարությունը հարցը հասցնելու է ծայրահեղության՝ Հունաստանը նշանավորելով որպես ևս մի երկիր (Թետչերի ՄԹ-ից հետո), որը կսգա հացադուլ արած մարդու մահը։ Իրականում, կառավարությունն առաջարկում է մեզ, իբրև դիտորդ, ականատեսը դառնալ այս բռնի մահապատժին, որը ոչ այլ ինչ է, քան դրա գերակայության ցուցամոլ հայտարարություն։
Ներկա պահին, երբ Դ․Կ․-ի առողջական վիճակը կրիտիկական է, մենք ցանկանում ենք միավորվել բացարձակ համերաշխության գործողությամբ և հրավիրում ենք բոլորին Զանգվածային Հացադուլի՝ մինչև ի կատար չածվեն նրա խնդրանքները։
Համավարակի պատճառով անազատության մեջ գտնվողների անհատական և հասարակական իրավունքներն անցել են բացառապես իրավապահների և կառավարական իշխանությունների վերահսկողությանը։ Հիասթափության ալիքն ու ավտոպիլոտի ռեժիմը հոսում են մեր գոյության բոլոր ոլորտներով։ Հիմնարկները, հաստատություններն ու կազմակերպություններն անզգա են մնում և հետևում իրադարձություններին՝ սպասելով կառավարական հաջորդ հրահանգին։ Միաժամականակ, մենք շարունակաբար ռմբակոծվում ենք բռնության և որպես «Ուրիշ», «թույլ», «փոքրամասնություն» և «անզեն բնակչություն» բնութագրված մարմինների վրա իշխանության չարաշահման մասին տեղեկություններով և լուրերով։ Երբ պետությունը մեր մարմինները սահմանում է որպես լոկ թվեր, պաշտպանվելու միակ ձևը դրանց քաղաքական նշանակալիության մասին հիշելն է։ Մեզնից յուրաքանչյուրը զորություն ունի և կարող է դիմադրել իր միակ զենքի՝ մարմնի միջոցով։ Մարմինն իբրև զենք։ Կարևոր հիշեցում՝ այսօր լրանում է Դ․ Կ․-ի հացադուլի 58-րդ և չոր հացադուլի՝ 11-րդ օրը։ Եթե մենք անհապաղ չգործենք, նրա հավանական մահը կսահմանի մեր ճակատագիրն ու ժողովրդավարության սկզբունքների անկումը։
Փետրվարի 28-ից մենք սկսել ենք մեր հացադուլը՝ որպես գերագույն համերաշխության ակտ և աջակցություն հացադուլ անող Դ․ Կ․-ին։
4/3/2021
Letter from the Ocean2
There is no one specific to speak of the good and evil, but only in Life, spirit, God, as it is endless and iminate to open up, begin. There is no one that can balance and redefine the forces of nature, the unpredictable weather, the mass of the universe that holds us together, planets, stars, black holes, galaxies within galaxies, multitudes of sparks of existence omnipresent and always whole.
It is because of words, power of the one, and only, that we surrender into darkness
It is because of the license, status, paper, bill, and the endless need for proof that we are only defined and constructed by the darkness
Darkness is not evil, but the moment of the definition of evil and good
Thus in the moment of certainty you can spread a self in darkness. The self of the crowds, of the convictions defined in darkness continuously, upon us, splitted minds beholding darkness
“Not to recognize the impossibility of creating is the source of many errors”
Dear mother, I listen to you carefully, all your concerns and fears
And I repeat to you, if what I do is a false
To recognize the possibility in the beauty of light is the source of joy
To search the light is where the beauty is, when our pain is recognized
The water is sweet
The colors are brighter
My body is awaken
My body is my weapon
Life can be found in peace
Peace is complex
I am in empathy
I am in empathy
I feel
I follow sensation I follow sensation
The ground is thick
The smell of the ground
Extended branches of unknown plants
Life can be found without even asking
Silence is for the privileged
Scream is for the privileged too
What if I don’t seek
What if I don’t stare
What if I don’t beg
What if I don’t want
What if I don’t need
What is left for us to talk But Love
G.S
2/3/2021
Ծանոթագրություններ․
[1] Դիմիտրիս Կուֆոդինասը «Նոյեմբերի 17» (17N) անվամբ հայտնի հունական ռադիկալ ձախ պարտիզանական խմբի անդամ է։ 1975-2002 թվականներին խմբավորման իրականացրած զինված գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկությունների, սպանվել է առնվազն 23 մարդ, այդ թվում՝ Աթենքում ամերիկյան հատուկ ծառայությունների (C.I.A.) պաշտոնական ներկայացուցիչը, Բրիտանական ռազմական ատաշեն, Հունաստանում Թուրքիայի հյուպատոսը, Հունաստանի խոշոր բիզնեսմեններից և բանկիրներից մի քանիսը (նրանց շարքում է նաև Հունաստանի գործող վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի աներձակը՝ Պավլոս Բակոյանիսը), ոստիկաններ, որոնք հայտնի էին խոշտանգումների դեպքերով, ուլտրաաջ գործիչներ և այլն։
2002-ի սեպտեմբերի 5-ին Կուֆոդինասը հանձնվել է ոստիկանությանը։ Նա դատապարտվել է 11 ցմահ ազատազրկման։ 2021 թվականի հունվարի 8-ին հացադուլ է սկսել․ պահանջում է կենտրոնական Հունաստանում գտնվող ՔԿՀ-ից վերադարձնել իրեն Աթենքի Կորիդալոսի բանտ, որտեղ գտնվում են «Նոյեմբերի 17»-ի մյուս անդամները և որտեղից նրան տեղափոխել են դեկտեմբերին՝ «անվտանգության» նկատառումներով։
[2] Letter from the Ocean` Նամակ Օվկիանոսից հատվածը հրապարակում ենք առանց թարգմանության