Home / Բանակ / Ջաբրայիլում ևս մեկ մարմին է հայտնաբերվել

Ջաբրայիլում ևս մեկ մարմին է հայտնաբերվել

Ջաբրայիլի շրջանում՝ դիրքային հատվածից հայտնաբերվել է ևս 1 աճյուն, հայտնել է Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ զոհվածը ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Պատերազմի ավարտից առ այսօր որոնումների արդյունքում ընդհանուր առմամբ 1503 աճյուն է հայտնաբերվել և տարհանվել Ղարաբաղի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից։