հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / մարտի-1 / ՍԴ-ն օգնում է Քոչարյանին խուսափել պատասխանատվությունից

ՍԴ-ն օգնում է Քոչարյանին խուսափել պատասխանատվությունից

Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը), որով մեղադրանք է առաջադրված Ռոբերտ Քոչարյանին, ճանաչել է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր, հայտնել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Ըստ Դատարանի, այն հակասում է Սահմանադրության 78 և 79 հոդվածներին․

— Հոդված 78․ Համաչափության սկզբունքին

Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

— Հոդված 79․ Որոշակիության սկզբունքին

Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Մարտի 1- գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է հենց ՔՕ 300․1 հոդվածով։