հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Քոչարյանը դուրս կգա 2 մլրդ գրավով

Քոչարյանը դուրս կգա 2 մլրդ գրավով

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահ, Մարտի 1-ի՝ 2008-ին սահմանադրական կարգը տապալելու գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց մասին։

Որպես գրավ Քոչարյանը դատարանին կվճարի 2 միլիարդ դրամ։

Առաջին ատյանում Հայաստանի և Ղարաբաղի 4 նախկին վարչապետները մայիսի 8-ին անձնական երաշխավորություն էին ներկայացրել Քոչարյանին ազատ արձակելու համար, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր այն, և հենց սա էին բողոքարկել պաշտպանները։

Նախորդ անգամ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ 2019 թվականի մայիսի 18-ի որոշմամբ ազատ արձակելով նրան՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորության դիմաց: Որոշումը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանինն էր: Հետագայում այն բողոքարկվել էր և վերացվել վերաքննիչ դատարանի կողմից։

Հայաստանի երկրորդ նախագահը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։ Քոչարյանը կալանավորվել էր 2018-ի դեկտեմբերի 7-ին: Մայիսի 18-ին ազատ էր արձակվել, իսկ հունիսի 25-ին՝ կրկին կալանավորվել։  Անցած ամիս՝ վարչական դատարանը որոշում էր կայացրել, համաձայն որի կալանավայրից հիվանդանոց տեղափոխված Քոչարյանը մինչև կորոնավիրուսի համաճարակի ավարտը պետք է մնար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այժմ նա ազատ կարձակվի։