Չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին։ Ադրբեջանի ղեկավարն այդ լուրը իր ռուսաստանցի գործընկերոջը հաղորդել է այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
Ալիևի խոսքով` Մոսկվա մեկնելու մտադրությունից ինքը ստիպված է եղել հրաժարվել երկրում գործող կարանտինային միջոցառումների պատճառով։
Հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին Ադրբեջանը կներկայացնեն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և 75 զինվորականներից կազմված մի ստորաբաժանում։