Այսօր ադրբեջանական կողմը Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել նախնական տվյալներով ևս 15 զինծառայողի աճյուն: Վերջիններս հայտնաբերվել են Ֆիզուլիի շրջանում և մինչ այժմ համարվում էին անհետ կորած։ Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այս մասին հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ղարաբաղի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ Ադրբեջանի կողմից փոխանցվել է ընդհանուր առմամբ 1518 մարմին (նախնական տվյալներ):