2022-ին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի մեկնարկային երեք հանդիպումները՝ Լիխտեյնշտեյնի, Իսլանդիայի և այսօր’ Ռումինիայի հետ, Հայաստանի ազգային հավաքականի ավարտեց հաղթանակով։ Իսլանդիայի հետ խաղում Հայաստանը հաղթել էր 2-0, իսկ Լիխտենշտայի հետ խաղում՝ 1-0 հաշիվներով։
Խաղի 56-րդ րոպեին առաջին գոլի հեղինակը դարձավ Էդուարդ Սպերցյանը։
Այնուհետև Ռումինիան նախ հավասարեցրեց հաշիվը, ապա՝ առաջ անցավ՝ Ալեկսանդրու Չիկիլդաուի երկու գոլերի շնորհիվ։
Խաղի վերջին րոպեներին, Տիգրան Բարսեղյանի փոխանցման շնորհիվ, Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ րոպեներ անց Բարսեղյանը 11 մետրանոց հարվածով առաջ անցավ՝ այսպիսով 3-2 հաշվով հաղթանակ բերելով Հայաստանի հավաքականին։
Այս պահին Հայաստանը 9 միավորով J խմբում առաջին տեղն է զբաղեցնում։ Գերմանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հանդիպումը տեղի կունենա 22։45։
Նոր մարզչի՝ իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 8 խաղ անընդմեջ չի պարտվել՝ դրանցից 6-ը հաղթելով: