Home / Հայաստան / Ջաբրայիլում ևս 2 աճյուն է հայտնաբերվել

Ջաբրայիլում ևս 2 աճյուն է հայտնաբերվել

Ջաբրայիլի շրջանում այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն, հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն:

Հայտնաբերվածների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննության նմուշների նույնականացումից հետո:

Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր առմամբ 1541 աճյուն։