Ադրբեջանական կողմը հետկեսօրին Ֆիզուլիի շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն, հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն:
Նախնական տվյալներով վերջինս ռազմական գործողությունների մասնակից է։ Ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել է 1530 աճյուն, որոնցից 27, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։