Home / Հայաստան / Փակ դռներից ներս Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն ամեն ինչ

Փակ դռներից ներս Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն ամեն ինչ

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը։

Դատելով հանդիպմանը նախորդած աննոտացիայից՝ փակ դռների հետևում այսօր քննարկվելու է ամեն ինչ։ Ինչպես իր խոսքում նշեց Փաշինյանը՝ քննարկվելու է անգամ «Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավարությունը»։

https://www.youtube.com/watch?v=WULH05tn12Q

Ավելի վաղ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:

«Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին», – նշել էր Գևորգյանը։

Ապրիլի 2-ին խոսնակը հայտնել էր նաև, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ընդառաջ Փաշինյանն ինքնամեկուսացել է։

Ավելի վաղ Պուտինի խոսնակը հաղորդել էր, որ, ի թիվս այլի, այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր՝ կապված Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ, տեղի է ունենալու մտքերի փոխանակում՝ Հայաստանում սկսված ընտրական գործընթացի, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ: