Հայաստանի կոմունիստական կուսակցությունը հերթական անգամ դիմել է Զյուգանովին։
Ռուսաստանցի կումկուսականից հայաստանցի ընկերները աջակցություն են ակնկալում հատկապես հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի գործում։
«Թանկագին Գենադի Անդրեեվիչ,
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը`անձամբ Ձեր միջամտության և մասնակցության դեպքում, ԿԿՄ-ԽՄԿԿ-ի շրջանակներում պատրաստ է հանդիպել այդ թվում նաև Ադրբեջանի կոմունիստական կուսակցության հետ, որպեսզի հայ ռազմագերիների հարցը հնարավորինս արագ լուծվի։ Խորհրդային իշխանության 70 տարիներն ապացուցեցին, որ միայն հզոր Մարքս-Լենինյան գաղափարախոսությամբ սոցիալիստական կարգն է ունակ հաստատել վերջնական խաղաղություն», – ասված է նամակի եզրափակիչ մասում։
Զյուգանովից պատասխան չկա։