Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կրկին կկալանավորվի։
Վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելու Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ է տվել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի [հայտնի է նաև որպես Ֆրանկլին Գոնսալես] նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը։
Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ նախկին նախագահի եղբորորդին մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, առևանգման և մի շարք այլ հանցանքների մեջ։ 2020 թվականի դեկտեմբերին նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու խնդրել դատավարությունն անցկացնել արագացված ընթացակարգով: