Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, հայտնել է կառավարությունը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և այն առարկություններով չի վերադարձրել վարչապետին, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 2021թ. ապրիլի 13-ից Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին», – ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ մինչև 2016 թվականը գեներալը զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը։ 2016-ի ապրիլյան էսկալացիայից անմիջապես հետո պաշտոնանկ է արվել։ 2018-ին գեներալը դարձել է վարչապետի խորհրդական։