2026 թ. օգոստոս 12, չորեքշաբթի

Հայտնաբերվել է ևս 9 աճյուն

Ջաբրայիլի շրջանում երեկ ևս 7 աճյուն է հայտնաբերվել, 2 աճյուն էլ հայկական կողմին փոխանցել են ադրբեջանցիները, ենթադրաբար՝  Թալիշի ուղղությունից, հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։

Զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել է 1539 աճյուն։