Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է, հայտնել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը», — ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատել էր, որ նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան։ Կանխատեսվում էր, որ գերիներին տեղափոխող ինքնաթիռն այսօր պետք է ժամանի Էրեբունի օդանավակայական, որտեղ հավաքվել էին գերեվարված զինվորների հարազատները։ Քանի մարդ է վերադառնալու՝ ի սկզբանե էլ չէր նշվում։
Ըստ պաշտոնական Բաքվի՝ Ադրբեջանում պահվում էր 72 հայ գերի։ Ըստ պաշտոնական Երևանի՝ գերիների թիվն ավելին է. մինչ այս Հայաստանը 250 մարդու տվյալներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Առ այսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 69 (ռազմա)գերի։ 15 ադրբեջանցի էլ վերադարձվել է Բաքու։