Այսօր Հադրութի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն, հաղորդել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն:
Հետկեսօրին ադրբեջանական կողմը ևս 3 աճյուն է փոխանցել Մարտակերտի ուղղությունից:
Զոհվածների ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է 1551 աճյուն: