Home / Բանակ / Ռուսաստանը հետաձգում է պատերազմը

Ռուսաստանը հետաձգում է պատերազմը

Ռուսաստանը հետ է քաշում զորքերն Ուկրաինայի հետ սահմանից:

Ուկրաինայի արևելյան սահմանների մոտակայքում և Ղրիմում կուտակված ռուսաստանցի զինծառայողները ստացել են մշտական տեղակայման հենակետներ վերադառնալու հրաման, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր էջում գրել է, որ Ուկրաինան միշտ զգոն է, բայց ողջունում է «ցանկացած քայլ, որը կնպաստի Դոնբասում իրավիճակի կայունացմանը» և շնորհակալություն հայտնել միջազգային գոռծընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար։

https://twitter.com/ZelenskyyUa/status/1385235227212136449

Հիշեցնենք՝ ապրիլի սկզբից Մոսկվան սկսել էր մեծածավալ զորքեր տեղակայել Ուկրաինայի հետ սահմաններին, ինչպես նաև 2014-ին Ռուսաստանին բռնակցված Ղրիմում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պնդել էր՝ «Ռուսական բանակը աշխարհի որևէ երկրի համար վտանգ չի ներկայացնում, և մեր զինվորական ուժերը իրենց ստորաբաժանումներով, տեղաշարժվում ու տեղակայվում են երկրով մեկ՝ ըստ Ռուսաստանի Զինված ուժերի հայեցողության»։ 

Ապրիլի 20-ին Զելենսկին Պուտինին առաջարկել էր հանդիպել Դոնբասի ցանկացած կետում, որտեղ պատերազմ է ընթանում։ Պուտինն ի պատասխան առաջարկել էր Զելենսկուն հանդիպել Մոսկվայում։

Նույն օրը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոսեպ Բորելը հայտարարել էր, որ ռուսական զորքերի թիվն Ուկրաինայի սահմաններին 100 000-ից ավելի է։