2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ֆիզուլիի ուղղությամբ ևս մեկ աճյուն է հայտնաբերվել

Ֆիզուլի-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի հարակից տարածքից (9 կմ) հայտնաբերվել է պատերազմի մասնակցի ևս մեկ աճյուն, հաղորդել է Ղարաբաղի ԱԻՊԾՆ:

Զոհվածի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից հայտնաբերվել կամ փոխանցվել է ընդհանուր առմամբ 1553 աճյուն։