հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Համաձայնագրից հետո խոշտանգվել և սպանվել են 19 հայաստանցիներ. փաստաբաններ

Համաձայնագրից հետո խոշտանգվել և սպանվել են 19 հայաստանցիներ. փաստաբաններ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում և նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո գերեվարված մարդկանցից 19-ը խոշտանգվել և սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը ռազմական հանցագործություն է համարվում։

Այս մասին հաղորդել են ՄԻԵԴ-ում հայ գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը։

«Ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան», – ասված է նրանց հայտարարության մեջ, որում հրապարակվել են նաև սպանված մարդկան անուն-ազգանունները։

Նրանցից 12-ը քաղաքացիական անձինք են, 7-ը՝ զինծառայողներ։

Քաղաքացիական անձինք`

1. Էդուարդ Շահգելդյան

2. Արսեն Ղարախանյան

3. Բենիկ Հակոբյան

4. Էլենա Հակոբյան

5. Սերժիկ Վարդանյան

6. Էլլա Վարդանյան

7. Գենադի Պետրոսյան

8. Յուրիկ Ասրյան

9. Միշա Մովսիսյան

10. Անահիտ Մովսիսյան

11. Նինա Դավթյան

12. Միշա Մելքումյան

Զինծառայողներ`

13. Էրիկ Մխիթարյան

14. Գագիկ Մկրտչյան

15. Արայիկ Պողոսյան

16. Վարդգես Ղազարյան

17. Յուրի Ադամյան

18. Արթուր Մանվելյան

19. Նարեկ Բաբայան:

Հիշեցնենք, որ մինչ այս հայկական կողմը Եվրադատարան է ուղարկել 250 անձի գերեվարման մասին դիմումներ: Նրանցից 230-ի վերաբերյալ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել։ Մինչ այս Հայաստան է վերադարձել 69 (ռազմա)գերի։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնել էին, որ հաշվի առնելով վերադարձածներին՝ դատարանի ուշադրության ներքո է մնում 183 անձի վերաբերյալ դիմում։ Նրանցից միայն 72-ի առկայությունն է հաստատվել Ադրբեջանի կողմից։