Home / Բանակ / Ջաբրայիլում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ջաբրայիլում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Որոնողական աշխատանքների արդյունքում Ջաբրայիլի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն, հաղորդում է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։

Զոհվածի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչև օրս տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։