Home / Հայաստան / Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Ֆիզուլիի ուղղությամբ հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն, հաղորդում է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։

Նախնական տվյալներով՝ զոհվածները պատերազմի մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Պատերազմի ավարտից առ այսօր հայտնաբերվել և տարհանվել է 1557 աճյուն։ Որոնումները շարունակվում են։