Որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն, հաղորդել է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։
Նախնկական տվյալներով՝ զոհվածները պատերազմի մասնակիցներ են։ Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն։