2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հադրութից ևս 8 աճյուն է հայտնաբերվել

Հադրութի շրջանից այսօր հայտնաբերվել է, նախնական տվյալներով, ևս 8 աճյուն, հաղորդում է Ղարաբաղի ԱԻՊԾ-ն։

Զոհվածների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից ի վեր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել է 1576 աճյուն։