ԿԸՀ-ն մերժել է պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը։
Պատճառը փաստաթղթերում ի հայտ եկած անճշտություններն են․ Արզաքանցյանի ներկայացուցիչը չի հիմնավորել, որ վերջին 4 տարիներին նա մշտապես բնակվել է Հայաստանում։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջին համարը (կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի հետ միասին) արդեն ակտիվ լծվել էր նախընտրական քարոզչությանը․ նա բարեգործական խաղահրապարակներ էր բացում, 15 համարով տորթեր բաժանում, շրջում մարզային համայնքներով՝ դոմինո խաղալու։ Արզաքանցյանը հանրությանը ծանոթ է «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամով» և Երևանով մեկ փակցված նախընտրական պաստառներով։
Արզաքանցյանի գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարանում։