Մոսկվայի Զյուզինյան շրջանային դատարանը քննում է՝ արդյոք լրագրող, վիդեոբլոգեր Յուրի Դուդի հարցազրույցներում թմրանյութերի քարոզ կա, թե ոչ։ Խոսքն ավելի կոնկրետ ռեփեր Մորգենշտերնի և բլոգեր Իվանգայի հետ հարցարույցների մասին է։
Քրգործը բացվել էր այս տարվա ապրիլի վերջին՝ «Անվտանգ ինտերնետի լիգայի» և դրա տնօրեն, Ռուսաստանցի պատգամավոր Ելենա Միզուլինայի դուստր Եկատերինա Միզուլինայի հաղորդումից հետո։
«Անվտանգ ինտերնետի լիգան» Ռուսաստանում ինտերնետի գրաքննության նպատակով ստեղծված իշխանամետ կազմակերպություն է։ Այն ստեղծվել է Ռոստելեկոմի ամենախոշոր բաժնետեր Կոնստանտին Մալոֆեևի կողմից։ «Լիգան» ստեղծվելուց հետո դարձել է ռուսական ինտերնետը գրաքննող մի շարք օրենքների հեղինակ։
Միզուլինա կրտսերը պնդում է՝ «հոգելեզվաբանական փորձաքննությունից պարզվել է, որ երկու հարցազրույցները թմրանյութերի քարոզ են պարունակում»։
Այս հոդվածով Դուդի համար պատիժը կարող է լինել մեկ միլիոն ռուբլի տուգանքը։ Ավելի վաղ նույն հոդվածով տուգանվել էր հենց ռեփեր Մորգենշտերնը՝ իր «Розовое вино-2» և Family տեսահոլովակների համար։