Home / Հայաստան / Անզուգական անկրկնելի անբացատրելի հրաշք

Անզուգական անկրկնելի անբացատրելի հրաշք

«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիր» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը պատրաստ է՝ հայտարարել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը։

https://www.youtube.com/watch?v=LstSzBMFePA

Տեսանյութը հրապարակվել է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրեթե բոլոր տարածքային կառույցներն իրենց դիրքորոշումը արտահայտել են մեկնաբանություններում։

«Աստված իմ ինչ սիրուն ա, հրաշք ուղղակի (2 աղոթող էմոջի)», – գրել է ԲՀԿ Արթիկի տարածքային կառույցը։

ԲՀԿ Արարատի տարածքային կառույցը հավելել է․ «Անզուգական գեղեցկություն է (3 հատ կապույտ սրտիկի էմոջի)։ Աստված առաջ (5 հատ աղոթող էմոջի)»։

«Խոսքերն ավելորդն են», – նշել է ԲՀԿ Վանաձորի տարածքային կառույցը։

Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, ամիսներ առաջ որոշել էր «Հայաստան աշխարհի բարձունքում»՝ Հատիս լեռան գագաթին, Հիսուս Քրիստոսի արձան տեղադրել։ 77․7 մետրանոց քանդակը, ըստ նրա, պետք է «վերածննդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին» և ի ցույց դնի աշխարհին, որ «մենք առաջին քրիստոնյա ազգն ենք՝ ամենաուժեղը, հզորը, զորեղը, բարձրը»:

Լրացում

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հայտարարում է Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքների մեկնարկի մասին՝ չունենալով պատկան մարմինների թույլտվությունները։ Նախագիծը, հիմնադրամի խոսքերով, պատրաստ կլինի 3 տարի անց։

ԿԳՄՍ ու Շրջակա միջավայրի նախարարությունները հուլիսին հայտարարել էին, որ շինաշխատանքները դադարեցված են, քանի դեռ համապատասխան թույլտվություններ չկան։ Ինչին ի պատասխան «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վստահեցրել էր, որ «շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն, մինչ այդ իրականացվում են ճանապարհների, հոսանքի, գազի, ջրի գծերի անցկացման աշխատանքներ»։

Այնուամենայնիվ, մինչ օրս պատկան մարմինները հիմնադրամից ոչ մի փաստաթուղթ չեն ստացել, տեղեկացնում է «Ազատությունը»՝ հղվելով Մշակույթի ու Շրջակա միջավայրի նախարարություններին արված հարցմանը։

Տե՛ս Ի՞նչ է մտածում Քրիստոսը Ծառուկյանի մասին

Հանձնաժողով էր ձևովորվել, նախագծեր էին ներկայացվել, սմս քվեարկություն էր հայտարարվել։ Հանձնաժողովի ներկայացուցիչը ասուլիսներից մեկի ժամանակ խոստովանում էր՝ շա՜տ փող է ծախսվել, շա՜տ-շա՜տ փող․․․

Տե՛ս Կամք, իմաստություն, սեր, Ծառուկյանի փողեր