Home / Հայաստան / Կամք, իմաստություն, սեր` Ծառուկյանի փողեր

Կամք, իմաստություն, սեր` Ծառուկյանի փողեր

— Այս արձանը պիտի գա ապացուցելու աշխարհին, որ «մի՛ խառնեք մեզ արջի ցեղերին՝ մենք սուրբ ենք ու հի՛ն»։
— Հայ Հիսուս Քրիստոս։
— Հիսուսը հարությունից հետո՞, թե՞ առաջ։ Հիսուսը համբարձումից առա՞ջ, թե՞ հետո։ Սրանք գերակա խնդիրներ են։
— Այո՜, շա՜տ խոշոր գումարներ են ծախսվելու։
— Մենք ավանգարդիստներն ենք քրիստոնեության։
— Բոլոր կրոնները ծնվել են քրիստոնեությունից, բոլոր կրոնները ծնվել են Հայ առաքելական եկեցեցուց։
— Կամք, իմաստություն, սեր։ Կամք, իմաստություն և սեր։

Հիսուս Քրիստոսի ապագա արձանով մի ամբողջ հանձնախումբ է զբաղվում` հայ մտավորականներ։ Մարտի 18-ին նրանք ասուլիս էին հրավիրել, որ պատասխանեն Գագիկ Ծառուկյանի հոգևոր այս նախաձեռնությանը առնչվող հարցերին։