2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#գերիների փոխանակում

44 գերիներ այսօր վերադառնում են Հայաստան

44 գերիներ այսօր վերադառնում են Հայաստան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի դատարանի կողմից ցմահ և 20 տարվա ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք 2014 թվականին ձերբակալվել էին․․․

Գերիների փոխանակումն արդեն սկսվել է

Գերիների փոխանակումն արդեն սկսվել է

«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին», - գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով հանձնաժողովը՝ նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր սկսել են գերիների ու ձերբակալվածների փոխանակումը: «Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումն իրականացնել բոլորին՝ բոլորի դիմաց սկզբունքով։ Գործընթացն արդեն սկսվել է», - հայտարարել է հանձնաժողովը․ Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին։ Այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը պաշտոնապես հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից»։ Հաստատված գերիների փոխանակումից հետո, ըստ վարչապետի, կառավարությունը կկենտրոնանա անհետ կորածների փնտրտուքի վրա․ նրանց մի մասը հնարավոր է, որ գերեվարված լինեն։