2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#գիշերօթիկ

«Զատիկում» սեռական բռնության մասին նոր ահազանգը անսպասելի չէր

«Զատիկում» սեռական բռնության մասին նոր ահազանգը անսպասելի չէր

Երևանում գործող՝ «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում հերթական բռնության դեպքն է արձանագրվել։ Օրեր առաջ Քննչական կոմիտեից տեղեկացրել են՝ երեխաներից մեկին սեքսուալ բռնության ենթարկելու համար ձերբակալել են «տվյալ հաստատության անչափահաս բնակչին»։ Նա մեղադրվում է ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Անչափահասը կալանավորվել է։ «Զատիկ երեխաների աջակցության կենտրոնում հնարավոր սեռական բռնության նոր ահազանգը, ցավոք, անսպասելի չէ։ Ի՞նչ արվեց դիտորդական խմբի երկու զեկույցներից հետո։ Պատասխանը հավանաբար գիտեք։ <...> Հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ պաշտոնյաների անտարբերությունը խորանում է (զարմանալիորեն դեռ տեղ կա)։ Պաշտոնյաների արձագանքը ժամանակի հետ դառնում է ավելի մերժողական՝ համեմված դրա մասին բարձրաձայնողների նկատմամբ թաքնված կամ երբեմն բացահայտ հակակրանքով (եթե ոչ ատելությամբ)», - գրել է «Խնամքի հաստատությունների դիտորդական խումբը» անդամ, իրավապաշտպան Մուշեղ Հովսեփյանը։ Դիտորդական խումը ապրիլից ի վեր ահազանգում է՝ հաստատությունում բռնությունները, նվաստացումները համակարգային բնույթ են կրում, տվյալներ կան նաև ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի, աշխատակազմի կողմից երեխաների և միմյանց նկատմամբ ճնշումների մասին։ տե՛ս Երևանյան գիշերօթիկի սարսափները Դիտորդների արձանագրումները ամփոփվել են զեկույցներում, որոնք ուղարկվել են պատասխանատու նախարարությանը։ Գրեթե կես տարի անց էլ դրական տեղաշարժեր չկան՝ «Զատիկում» նույն բարքերն են տիրում։ տե՛ս Երեխաների ծնողներին ասել են՝ «Զատիկից» էլ ոչ մի տեղ չբողոքեք Սոցիալական ապահովության նախարարությունից «Զատիկում» գրանցված վերջին միջադեպը չեն մեկնաբանել։ Դիտորդներին լռեցնելուց բացի՝ ի՞նչ է արել նախարարությունը բռնության այս հերթական դեպքը կանխելու համար։ «Տնօրենի նախորդ ժամանակավոր պաշտոնակատարը օգոստոսին չհաղթահարեց մրցույթի թեստավորման փուլը։ <․․․> Վերջին օրերին էլ նշանակվել է նոր պաշտոնակատար։ Նշանակվել է մարդ, ով մոտ մեկ տարի առաջ քոլեջի տնօրեն էր և ազատվեց իր աշխատակազմի բողոքներից և գործադուլից հետո», - պատմել է իրավապաշտպանը։ Օմբուդսմենի գրասենյակից տեղեկացրել են՝ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա ուսումնասիրության ընթացակարգ են նախաձեռնել, պարզաբանումներ պահանջել պետական իրավասու մարմիններից։  «Դեռևս 2023 թվականի մայիսին Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Զատիկ» կենտրոն, արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են հաստատությունում բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքին, բնակելի տարածությանը, այդ թվում՝ տղաների ննջասենյակներին ներկայացվող չափանիշներին, երեխաների հանդեպ և երեխաների միջև բռնության դեպքերի, ինքնավնասումների, փախուստի և վնասվածքների գրանցումների ոչ պատշաճ ապահովմանը, աշխատողների ռեսուրսի պակասին և աշխատանքների իրականացման մեթոդաբանությանը: Արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններն ուղարկվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Գրություն է հասցեագրվել նաև Գլխավոր դատախազություն։ Պարբերաբար քննարկումներ են տեղի ունեցել իրավասու մարմինների հետ : Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում առկա համակարգային խնդիրներին, որոնք ունեն անհետաձգելի լուծման անհրաժեշտություն: Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխայի պաշտպանությունը բռնությունից պետության առաջնահերթ պարտավորությունն է։ <․․․> Այս համատեքստում պետությունը պարտավոր է հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բռնության դեպքերը բացառելու, ինչպես նաև այնտեղ գտնվող երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր ապահովելու ուղղությամբ», - գրել է օմբուդսմենը։

«Ձեր հալը կտեսնեք»․ երեխաներին շարունակում են տանջել Զատիկում

«Ձեր հալը կտեսնեք»․ երեխաներին շարունակում են տանջել Զատիկում

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն աղմկահարույց այցից հետո դիտորդական խումբը ևս մեկ անգամ այցելել է Կենտրոն։ Այցի արդյունքներն ամփոփող զեկույցը հասանելի է հղումով։ Ստորև՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրանցած ամենախնդրահարույց հարցերը․ Բռնությունները շարունակվում են Մարտի 29-ի այցի ընթացքում տեղեկություններ էին ստացվել ֆիզիկական և սեռական բռնության մասին, տղաների խմբում Դիտորդական խմբի անդամները նկատել էին վնասվածքներ և կապտուկներ ունեցող երեխաների։ Մայիսի 3-ի այցի ընթացքում Դիտորդական խմբի անդամները նկատելի էին երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ լարվածություն։ Երեխաները կրկին հայտնել են այլ երեխաների կողմից վատ վերաբերմունքի, ներառյալ ֆիզիկական բռնության մասին։ Որպես օրինակ՝ մեծ տղաները փոքրերին կարող են «խփել», երբ վերջիններս աղմկում և խանգարում են նրանց քունը։ Երեխաները պատմում են, որ իրենց սպառնացել են, թե «ձեր հալը կտեսնեք», եթե դիտորդներին բողոքել են։ Ըստ երեխաներից մեկի՝ աշխատակիցն ասել է՝ «էդ ձեր դիտորդներն եկան, ի՞նչ փոխեցին»՝ նկատի ունենալով, որ նույնիսկ Դիտորդական խմբի այցը որևէ բան չի փոխել։ Երեխաները նշում են, «սաղ իրանց ձեռն ա»՝ նկատի ունենալով աշխատակիցներին և ավելացնում, որ իրենց սպառնում են, օրինակ, Գավառի մանկատուն տեղափոխմամբ։ Երեխաները դժգոհում են նաև, որ «երեսով են տալիս, եթե ասենք մի կոնֆետ են տալիս»։ Երեխաներից մեկը հայտնել է նաև ոստիկանների կողմից վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ֆիզիկական բռնության մասին՝ առանձնացնելով հատկապես ոստիկաններից մեկին։ Ըստ նրա՝ ոստիկաններից մեկն ասել է՝ «ում ուզում եք, բողոքեք»։ Երեխաները պատմում են, որ միայն մի դայակ է ոստիկաններին արգելել տղաներին հարվածել, որը սակայն հիմա չի աշխատում: Դիտորդական խմբի անդամներն այցի ընթացքում արձանագրել են կապտուկով երկու երեխայի։ Այս երեխաներից մեկը նշել է, որ ընկել է։ Փաստացի, տեղեկատվությունը հակասական և մտահոգիչ էր՝ հաշվի առնելով նաև նրանցից մեկի՝ ավելի բարձր տարիքով տղայի հետ շփման ընթացքում ակնհայտ վախեցած պահվածքը, ինչպես նաև տղաներից մեկի՝ սենյակը փոխելու խնդրանքը, որը երեխաների միջև վեճի պատճառով էր։ Բռնությունների գրանցման մատյանը, թեև պարտադիր լինելուն, չկար։ Դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը ոտնահարվում է Դիտորդական խումբն առաջին այցի ժամանակ արձանագրել էր, որ Կենտրոնում խախտվում է խնամք ստացող դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության պահպանման իրավունքը։ Նրանք չեն ստանում մեկուսի և բարյացակամ խորհրդատվություն սեռական հասունացման, սեռական առողջության հարցերի վերաբերյալ։ Խնդիրն արձանագրվել է նաև մայիսի 3-ի այցի ընթացքում։ Աշխատակիցը թեև տեղեկացրել է, որ աղջիկների հետ պարբերաբար խոսում են սեռական և վերարտադրողական առողջության հարցերից, միևնույն ժամանակ նշել է՝ «Դեռահասների հետ, եթե նման թեմաներից խոսես, միտքը էդտեղ կգնա, ավելի լավ է չխոսել։ Ավելի լավ է աղջիկներին սովորեցնել համեստություն, քան պաշտպանիչ միջոցների մասին»։ Այս այցի ընթացքում ևս որոշ երեխաներ բարձրացրել են հիգիենայի պարագաների սղության և ոչ պատշաճ որակի խնդիրը։ Մասնավորապես որոշ աղջիկներ տեղեկացրել են, որ օրական մեկ միջադիր է տրամադրվում։ Երեխաներից շատերը, ինչպես նախորդ այցի ընթացքում,  նշել են, որ հիմնականում օգտագործում են ընտանիքի անդամների բերած հիգիենայի պարագաները։ Գերբնակեցում Երեխաների տարիքային տարբերությունը, վարքային տարբեր դրսևորումներն ու առողջական վիճակը և ոչ բավարար տարածքն անհնար են դարձնում արժանապատիվ կեցության ապահովումը։ Արձանագրվել է ննջասենյակներում անձնական տարածքի անհամապատասխանություն սահմանված չափանիշներին, անհատական դարակների անբավարար քանակ, նաև ցածր ջերմաստիճանի խնդիրը։ Երեխաների շարժը Դիտորդական Խմբին տրվել է հակասական տեղեկություն երեխաների տեղաշարժի վերաբերյալ։ Մասնավորապես՝ տնօրենը նշել է, որ երեկոյան ժամերին արգելում է դուրս գալ մի քանի տղայի, որոնք կարող են փախուստի դիմել, մինչդեռ զրույցների ընթացքում երեխաները նշել են, որ թույլատրվում է դուրս գալ միայն այն տղաներին, որոնց, ըստ տնօրենի, արգելվում է։ Միևնույն ժամանակ երեխաներն, օրինակ, առանց ուղեկցության են գնում դպրոց։ Այսինքն՝ երեխաները, մի կողմից՝ առանց ուղեկցության կարողանում են դուրս գալ Կենտրոնի տարածքից, մյուս կողմից՝ սահմանափակվում է նրանց տեղաշարժը Կենտրոնի տարածքում։ Կենտրոն մուտք գործելիս երեխաները չեն ստանում բավարար և իրենց հասկանալի լեզվով տեղեկություններ։ Մասնավորապես՝ երեխաներին չի ներկայացվում, թե իրենք ուր են գնում, ինչ պետք է սպասել (օրինակ՝ ասվում է, որ «ճամբար է գալիս» և այլն)։ Խնդրահարույց է անորոշությունը՝ կապված Կենտրոնում գտնվելու ժամկետների հետ։ Երեխաները տեղեկացվում են, որ Կենտրոնում ապրելու են վեց ամիս, սակայն այդ ժամկետը երկարում է՝ բացասաբար անդրադառնալով նրանց հոգեվիճակի վրա։ Այս և մյուս խնդիրները, Կենտրոնի կողմից տրված մեկնաբանությունները, դիտորդական խմբի առաջարկները ամբողջովին կարող եք գտնել ԶԵԿՈՒՅՑՈՒՄ։

Ужасы ереванского интерната

Ужасы ереванского интерната

Также получены данные о том, что на начальном этапе девочка не желала сохранять беременность."Тогда она убегала...

Երևանյան գիշերօթիկի սարսափները

Երևանյան գիշերօթիկի սարսափները

«Զատիկ» խնամքի կենտրոնում երեխաների նկատմամբ ֆիզիկական և սեռական բռնությունների, նվաստացուցիչ վերաբերմունքի, ինքնավնասումների դեպքերի մասին