Создаются новые основания для отказа предоставлять официальную информацию
Констатируем, что в течение почти года в ряде случаев власти не соблюдали договоренности, закрепленные в Меморандуме...
Констатируем, что в течение почти года в ряде случаев власти не соблюдали договоренности, закрепленные в Меморандуме...
Այս փոփոխությամբ, ըստ էության, խեղաթյուրվեց և արժեզրկվեց ամբողջ այդ օրենքը։
Запрещается «пропаганда, направленная против обороноспособности и безопасности Арцаха». С официальными заявлениями касательно...
Սահմանվել են ԼՂ տարածքում ռազմական դրության պայմաններում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները․․․
Նոր օրինագիծը խստացնում է օտարերկրյա ԶԼՄ-ների համար սահմանված կանոնները, ինչը մեծապես ազդելու է ամերիկյան Discovery Inc-ին պատկանող ընդդիմադիր TVN24-ի․․․
Նախագահի առարկությունները՝ կապված ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանի հետ, չեն պարունակում որևէ իրավական հիմք և հիմնավորում, «Հ1»-ի հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Նախագահի ներկայացրած առարկությունները, ըստ էության, չեն պարունակում որևէ իրավական հիմք և հիմնավորում: Սա ոչ թե գնահատական է, այլ տեքստը ով էլ դիտարկի՝ կարող է միանգամից արձանագրել. իրավական որևէ հիմք վկայակոչված է, բայց հիմնավորումը բացակայում է: Ընդ որում՝ վկայակոչված է կոնկրետ օրենքի անունով, որ այս օրենքում չկա ազատման հիմք, բայց այդ օրենքում ազատման հիմքը կարգավորված է այլ օրենքով: Բարդ եմ պատկերացնում, թե Սահմանադրական դատարան ինչ հարցով պետք է դիմի և ինչ հիմնավորմամբ, որն ամենակարևորն է, և եթե զուտ իրավական առումով կանխատեսելիության մասին խոսենք, ինձ թվում է՝ ելքը ակնհայտ է: Իրավական կարգավորումները պահանջում են միանշանակ հաստատում նման ներկայացված առաջարկին»,- նշել է պաշտոնյան: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի առարկություններն անհիմն էին համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջինիս աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև իրավապաշտպանական մի շարք ՀԿ-ներ։ Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ին իր առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման հրամանագիրը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ, ըստ գործող Սահմանադրության, նախագահը պաշտոնից ազատման հրամանագրի դեպքում առարկություններ հայտնելու որևէ հիմք չունի, քանի որ սա օրենսդրական նախագիծ չէ, որը կարող է հակասել կամ չհակասել Սահմանադրությանը։ թարմացում․ Տվյալ հրապարակումն Epress.am-ը վերատպել էր Հանրային հեռուստաալիքի կայքից։ Սակայն կարճ ժամանակ անց այն հեռացվեց։ Կապ հաստատեցինք Արդարադատության նախարարության հետ՝ նախարարի հայտարարության իրական լինելը ճշտելու համար։ Մեզ խոստացան ավելի ուշ զանգահարել։ Ւսկ ավելի ուշ նախարարության ներկայացուցիչն ասաց՝ քանի որ Հանրայինը նյութն արդեն հեռացրել է, խնդրում ենք Epress-ից ևս հեռացնել։ Թղթակիցն իր գործընկերների հետ քննարկեց տվյալ հեռախոսազրույցը և որոշեց կրկին զանգահարել գերատեսչություն, սակայն այս անգամ հեռախոսազանգերին արդեն չէին պատասխանում։ Քիչ անց հաղորդվեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են։
ԱՄՆ իշխանությունների փաստաբանները վճիռը բողոքարկելու համար ունեն 15 օր։
18 августа во дворе Национального собрания Армении, где была организована акция-гуляние в поддержку Амулсара и Джермука, полицейские препятствовали...
- Չօգտագործել արտակարգ դրությունը որպես առիթ՝ անհիմն սահմանափակելու ԶԼՄ-ների աշխատանքը․․․
31 января Минобороны Армении заблокировало доступ к своему аккаунту в Твиттере для информационного...
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հեռախոսով ասաց, որ ինքն անգամ ծանոթ չէ սոցիալական ցանցի այդ գործառույթին և կարող է ճշտել եղելությունը միայն երկուշաբթի օրը․․․
Manukian also claimed that on “numerous” occasions law-enforcement authorities have demanded that “Zhoghovurd” disclose sources of its articles containing details of various investigations conducted by them...