2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#Տիգրան Ավինյան

Отходы и доходы нубарашенской свалки

Отходы и доходы нубарашенской свалки

Свалка считается охраняемым объектом, а мусор — ценностью, которая должна превратиться в доход. Но за 20 лет она принесла не прибыль, а лишь миллиарды кредитов и нескончаемые пожары.

Երևանի ամենաթույն աղբանոցը

Երևանի ամենաթույն աղբանոցը

Զիբիլանոցը անվտանգային օբյեկտ է, աղբը՝ արժեք, որը պիտի դառնա եկամուտ։ Անցած 20 տարիների ընթացքում այն եկամուտ չի բերել՝ միայն միլիարդների վարկեր և անդադար հրդեհներ։

«Գեղի օփել» քշողները չեն ներում քաղաքապետին

«Գեղի օփել» քշողները չեն ներում քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր վիրավորական արտահայտությունների համար՝ ուղղված Օփել մակնիշի մեքենա քշողներին։ Կենտրոնական կայանատեղիների (կարմիր գծերի) թանկացման մասին վոքսպոպին հարցազրույց տալով՝ Արմեն Ավինյանը Oragir.News-ին ասել է. «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կանգնի ստէ, ամեն մեկն իրա գեղի Օփելով։ Ավտոմեքենաները կոնստիտուցիոն իրավունքով չեն օժտված։ Գնացեք Իտալիա՝ տեսեք. ավտոյի գին պիտի մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։ Հայր Ավինյանն ինքը կարմիր գծերի համար չի մուծում, քանի որ քշում է էլեկտրական շարժիչով ավտոմեքենա։ Տեսաուղերձում որդի Ավինյանն արդարացել է, որ հայրը խոսել է «նյարդի, պահի տակ»։ «Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում։ Շատ ափսոսում եմ ասված բառերի համար և ներողություն եմ խնդրում։ Մարդը իմ հայրն է։ Ես իրեն ճանաչում եմ և գիտեմ, որ նա այդպես չի մտածում», - ասել է քաղաքապետը։ Ներողությունը հանրային զայրույթը չի մեղմել․ սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչները վիրավորում են «Օփել քշողներին»՝ այդ ընդհանրացումով ծաղրելով բոլոր նրանց, ովքեր հին՝ ավելի քան 10 տարվա արտադրության մեքենաներ են քշում։  Նոյեմբերի 13-ի Ազգային ժողովի նիստում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր Օփելների մասին խոսել՝ էլեկտրական մեքենաներին մաքսատուրքից ազատելու հարցի քննարկման ժամանակ։ «Եկեք համապարփակ լուծումների գնանք։ Մենք անընդհատ ասում ենք՝ էս մի Օփելն էլ ու վերջ։  Հետո գալիս ա մյուս Օփելը, երրորդը։ Օփելային համահարթեցո՛ւմ։ Ամենայն հարգանքով Օփել ունեցողների, ես նկատի ունեի՝ հին հանդեպ», - ասել է Փաշինյանը՝ հայտարարելով, որ Կառավարությունը պետք է նպաստի նրան, որ շատանան նոր, արհեստական բանականությամբ աշխատող (թանկարժեք) մեքենաները։ Հին մեքենաներն անվանելով «դագաղ ակերի վրա»՝  վարչապետը չի վկայակոչել որևէ վիճակագրական փաստ, թե ավտովթարների քանի տոկոսն են պատճառաբանվում մեքենայի հնությամբ։  Իշխանությունները Երևանի կենտրոնի գերծանրաբեռնված երթևեկությունը թեթևացնելու միակ միջոցը կայանատեղիները թանկացնելն են համարում։  Երևանի ավագանին օրեր առաջ վերահաստատել է, որ հունվարի 1-ից փոքր կենտրոնում կայանատեղերի համար վճարները 13 անգամ բարձրացվելու են՝ որոշ դեպքերում տարեկան 12 000-ից դառնալով 160 000 դրամ։ Ավագանին հաշվի չի առել վարչական դատարանի՝ ավելի վաղ ընդունված որոշումը, որով նման թանկացումը համարվել է անօրինական։ Քաղաքապետարանը վերջերս զբաղված է հիմնականում թանկացումներով․ սկզբում հանրային տրանսպորտը մի քանի անգամ թանկացրեցին, հետո՝ աղբահանությունը։ Գույքահարկը մինչ այդ էին հասցրել բարձրացնել։ Կարմիր գծերի՝ ավելի քան տասը անգամ թանկացումը Նիկոլ Փաշինյանը փորձել է արդարացնել այսպես՝ եթե չթանկացնեինք, կենտրոնում երթևեկել ընդհանրապես չէր լինի։  Օփել մակնիշի մեքենաների ֆեյսբուքյան խմբում, որտեղ մոտ 45 հազար մարդ կա, առաջարկում են բողոքի ակցիա անել քաղաքապետարանի դիմաց։

Քաղաքական առևտրին կմասնակցի նաև Դոգը

Քաղաքական առևտրին կմասնակցի նաև Դոգը

Երևանի ավագանու ընտրությունները աչքի ընկան ՔՊ-ական տասովշչիկներով, ընտրողների անտարբերությամբ, անկայուն արդյունքներով և «Դոգով»։  Երեկվա ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 28․46 տոկոսը՝ 234.553 մարդ։ Քվեարկության ընթացքը նշանավորվել է ընտրատասովշչիկների վերակենդանացմամբ՝ նախկին ՀՀԿ-ական, նախկին ԲՀԿ-ական զանգվածները, թաղային ջահելները, լոկալ հեղինակությունները մեծամասամբ աշխատում էին հօգուտ ՔՊ-ի։ Գործիքակազմը ստանդարտ էր և ոչ բռնի՝ զանգում էին ընտրության չեկածներին, դիմավորում եկածներին, ցուցումներ տալիս, համագործակցում յուրային հանձնաժողովականների հետ, օգտվում վարչական լծակներից և ոստիկանության լոյալությունից։ Ի՞նչ փոխհատուցում են ենթադրում նրանց ծառայությունները՝ կերևա ընտրություններից հետո։ Քվեարկության արդյունքները, ամեն դեպքում, վկայում են նրանց անարդյունավետության մասին՝ ընտրողների մեծ մասը նախընտրել է չմասնակցել։ Սա պատմական նոր հակառեկորդ է։ Նախնական արդյունքները հետևյալն են՝  իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է քվեների 32.5 տոկոսը, նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանին առաջադրած «Ազգային առաջընթացը»՝ 18.9 տոկոսը, Անդրանիկ Թևանյանի և Զարուհի Փոստանջյանի «Մայր Հայաստանը»՝ 15,4 տոկոսը, Արտակ Զեյնալյանին առաջադրած «Հանրապետությունը»՝ 11,3 տոկոսը, Վարդան «Դոգ» Ղուկասյանի «Հանրային ձայնը»՝ 9,7 տոկոսը։ Մյուս կուսակցությունների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկրի», հավաքած ձայները անցողիկ 4 տոկոսից պակաս են։ Վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կհրապարակի սեպտեմբերի 24-ին՝ քվեարկությունից 1 շաբաթ անց, այդ ժամանակ պարզ կլինի նաև մանդատների վերջնական բաշխումը։ Մինչ այդ Ընտրական օրենսգրքում եղած բանաձևի ու քվեարկության նախնական թվերի միջոցով կարելի է ստանալ հետևյալ պատկերը. Երևանի ավագանու 65 մանդատներից 24-ը կստանա «Քաղաքացիական պայմանագիրը», 14-ը՝ Ազգային առաջընթացը, 12-ը՝ «Մայր Հայաստանը», 8-ը՝ «Հանրապետությունը» և 7-ը՝ «Հանրային ձայն» կուսակցությունը։ Ի՞նչ կա կոալիցիաներից Հավանական կոալիցիաներն են՝ «Քաղաքացիական պայմանագիր»+«Հանրապետություն» մի կողմից, մյուս կողմից՝ «Մայր Հայաստան»+«Հանրային ձայն»+Հայկ Մարության։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած խորհրդարանական ուժից և հակակառավարական խմբերից ելած «Մայր Հայաստանը» արդեն իսկ հայտարարել է Մարությանին աջակցելու հնարավորության մասին, կոալիցիա կազմելու պատրաստակամություն է հայտնել նաև նախկին ոստիկան, այժմ հետախուզման մեջ գտնվող բլոգեր Վարդան «Դոգ» Ղուկասյանի «Հանրային ձայնը», որի ընտրական ցուցակի մի մասը այժմ կալանավայրերում է նստած՝ առանձնապես խոշոր չափերի շորթումների, շանտաժների, փողեր լվանալու և բլոգերի գործունեության հետ կապված այլ հանցանքների պատճառով։ Մարությանը ավելի ուշ պայմաններ է առաջ քաշել՝ աջակցել իր թեկնածությանը «առանց կոալիցիա կազմելու, առանց որևիցե պայմանավորվածությունների, առանց ստվերային պայմանավորվածությունների, առանց նախապայմանների»։ Եթե ընդդիմադիր ուժերը ինչ-ինչ պատճառնելորվ չհամաձայնեն այս տարբերակին, ապա, ըստ Մարությանի, կարելի է գնալ նոր ընտրությունների։ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայնը» Մարությանը այս առաջարկը մերժել է։ Դոգը հայտարարել է, թե այնպիսի մի փաստաթուղթ է պահանջում, «որով վերահսկողության ապարատը կտրվի իրեն»՝ այնքան ժամանակով, մինչև «Նիկոլ Փաշինյանին բանտարկեն»։ «Միմիայն փաստաթուղթ։ նստում ենք և ստորագրում ենք։ Դրանից հետո դու կդառնաս քաղաքապետ, կզբաղվես քաղաքով, իսկ Վարդան Ղուկասյանին ճանապարհ կտաս, որ գա, «մաքրի և տանի»՝ կարող ես նաև չմասնակցել իշխանափախոթյանը»,- դիմելով Մարությանին՝ ասել է Ղուկասյանը։ Տեղական դիտորդական առաքելությունները՝ «Անակախ դիտորդը», «Ականատեսը», «Հայաքվեն», ահազանգել են մի շարք խախտումների մասին՝ վարչական ռեսուրսի կիրառում, ընտրողների ուղղորդում, տեղափոխություն։ «Անկախ դիտորդը» և «Ականատեսը», այնուամենայնիվ, պնդում են, որ այս խախտումները արդյունքների վրա ուղղակիորեն չեն ազդել։ Ընդդիմադիր «Հայաքվեն», որի անդամներին կարելի էր տեսնել քոչարյանական «Մայր Հայաստանի» նախընտրական միտինգներին, պնդում է, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար և ժողովրդավար լինելուց։